National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.05.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Այս տոնը ծնվում է նախեւառաջ մեր ներսում` մեր հույզերից ու զգացմունքներից, ապա հենվելով արժեքների ու արժեհամակարգի վրա՝ դառնում տուն ու օջախ, երկիր ու պետություն, պատիվ ու արժանապատվություն:

Ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, մեր պարագայում` լիովին ազգային արժեհամակարգ, հպարտություն ու հարստություն: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ ռազմական եւ ընդհանրապես ուժային որեւէ ճանապարհով անհնար է նվաճել որեւէ երկիր կամ ժողովրդի, ընտրվում է բարոյական հարվածների ուղին, որի գլխավոր թիրախն ընտանիքն է: Երկիրը միասնական ջանք ու զգացմունք համախմբող այն բազմազավակ ընտանիքն է, որտեղ կարեւոր ու անհրաժեշտ են յուրաքանչյուրի ներդրումը, յուրաքանչյուրի ծառայությունը, յուրաքանչյուրի սերն ու սրտացավությունը: Որքան շահագրգիռ ենք ամուր պահել, պաշտպանել մեր ընտանիքները, նույնքան նվիրվածությամբ ենք մտածում մեր երկիրը պահելու ու պաշտպանելու մասին եւ հակառակը: Մենք այս մտածելակերպի լավագույն կրողներից ենք, ինչն ապացուցել ենք մեր պատվախնդրությամբ եւ ընտանեկան օջախի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով: Մենք շարունակում ենք մնալ այդպիսին, որովհետեւ ընտանիքի, ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը բնական է ու անկեղծ, որովհետեւ ընտանեկան ջերմության համար մեզ արհեստական ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետեւ մեզ խորթ է ընտանեկան օջախին հյուրանոցի նման վերաբերվելու հոգեբանությունը:

Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ բոլոր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ համերաշխություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am